211652_close_icon
views-count5405 դիտում article-date 22:52 03-09-2016

Հենրիխ Մխիթարյան. Հոգով և սրտով կլինեմ հավաքականի հետ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ աջակության բոլոր հաղորդագրությունների համար։ Ես շատ գնահատում եմ, որ դուք բոլորդ անհանգստացած եք իմ առողջությամբ։ Հիմա ես վերադարձել եմ Մանչեսթեր բուժման համար և հույս ունեմ լավ մարզավիճակում լինել շատ շուտով։ Վաղը կայանալիք Դանիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի հավաքականում իմ խաղընկերներին մաղթում եմ լավ մեկնարկ Աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Որպես ազգային հավաքականի ավագ, ինչպես միշտ ակնկալում եմ, որ տղաները կպայքարեն մինչև վերջ և վճռական կլինեն։ Հոգով և սրտով կլինեմ մեր թիմի հետ»։

Նմանատիպ նյութեր