211652_close_icon

«Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի․ գիտեմ` նա հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով»․ Վարդան Ղուկասյան

views-count274 դիտում article-date 12:30 04-10-2025
Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը

«Սիրելի’ հայրենակիցներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ  նշում է «Քաղաքի օր» տոնը:  Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր   սիրում են Գյումրին,  գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար  Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է:

Գյումրին և գյումրեցիները  ամեն օր են  գրում  քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր  տոները, այլև, ցավոք,  քաղաքի ծանր օրերը:

Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի  առաջնորդ  Միքայել արքեպիսկոպոս  Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր   հայրենիքի  ճակատագրի վերաբերյալ իր  անկեղծ մտահոգությունները  հայտնելու համար: Գիտեմ ՝  Միքայել արքեպիսկոպոս  Աջապահյանն  հոգով  մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով:

Սիրելի’ հայրենակիցներ

Մեր ամենօրյա ջանքերն ուղղված  են Գյումրու  և գյումրեցու  բարօր կյանքին, քաղաքի   զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն  մեր  իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես  խոսել եմ նախընտրական շրջանում: Ձեր վստահությունն ու հավատքն են  ինձ ուժ տալիս չշեղվելու  նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե:

Շնորհավո՛ր  տոնդ, պաշտելի Գյումրի»։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր