Նոր Զելանդիայի ափերին 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Զեկանդիայի ափերին տեղի է ունեցել ուժգին՝ 7.2 մագնիտուդ երկրաշարժ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է Известия-ն։
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 04։37-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Գիսբորն քաղաքից 169 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 30 կմ խորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։