Չիլիիի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիի ափերին հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Tass գործակալությունը:
Երկիր մոլորակի հետազոտության գերմանական կենտրոնի տվյալներով՝ գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Չիլիի ափամերձ Վալպարաիսիո քաղաքից քիչ հեռու, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ եչն հաղորդվում, ցունամիի վտանգ ևս չկա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Չիլիում տեղի էր ունեցել 8,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել էին մի քանի՝ կրկին հզոր հետցնցումներ: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 12 մարդ, իսկ շուրջ 1 մլն մարդ՝ տարհանվել: