Թայվանի ափերին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Թայվանի ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10:40-ին: Էիկենտրոնը գտնվել է Թայբեյ քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Ներկա պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին ևս չի հայտարարվել: