ՃՏՊ` Յակուտիայում. միմյանց են բախվել 14 մեքենա
Յակուտիայում մառախլապատ եղանակի պատճառով ՃՏՊ է տեղի ունեցել: 14 մեքենա միմյանց են բախվել: Մարդկային զոհեր չեն գրանցվել, կան թեթև վնասվածքներով վիրավորներ, հայտնում է ITAR-TASS-ը:
«Մառախուղի թանձր շերտի պատճառով Յակուտիայի ՃՏՊ-ների պատմության մեջ այս վթարն ամենախոշորներից մեկն է»,-ասել են ճանապարհային երթևեկության աշխատակիցները:
Ներկայումս Յակուտիայում մառախլապատ է, օդի ջերմաստիճանը` – 44 աստիճան: