Օբամեյանգին դուր չի եկել, թե ինչպես է Մխիթարյանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դուր չի եկել, թե ինչ հանգամանքներում է իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Իհարկե, վերջին հաշվով բոլորը գոհ մնացին և կարող են միմյանց աչքերին նայել:
Սակայն խնդիրն այն է, թե ինչպես դա տեղի ունեցավ: Որոշ բաներ հրապարակավ ասվեցին, որոնք չպետք է ասվեին:
Նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ ես բաց ու ազնիվ տղա եմ: Այդպիսին էլ կմնամ: Եթե երբևիցե խոսք գնա իմ տրանսֆերի մասին, ապա խոստանում եմ, որ ամեն ինչ հարթ կընթանա», ասել է Օբամեյանգը: