211652_close_icon
views-count5324 դիտում article-date 17:37 09-09-2016

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». Մխիթարյանը կարող է մասնակցել խաղին

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից, որը ստացել էր Չեխիայի հետ ընկերական հանդիպման (0:3) ժամանակ: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը: «Մխիթարյանը մեր շարքերում է: Չեմ ասում, որ Հենրիխը կարող է 90 րոպե խաղալ, սակայն նա պատրաստ է օգնել մեզ», ասել է պորտուգալացին: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին:

Նմանատիպ նյութեր