Պուտինը, Մերկելը և Օլանդը սեպտեմբերին կհանդիպեն Չինաստանում
ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հեռախոսազրույց է ունցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտնում է RBC-Ն:
Երկների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք G20-ի գագաթաժողովին՝ սեպտեմբերի 5-ին:
Պուտինը Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ քնարկել է նաև Ղրիմում տեղի ունեցած ահաբեկչական գործողություների կանխման թեման:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները և կանցլերը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում լարվածության աճի կապակցությամբ:
Հայտնի է նաև, որ ՌԴ նախագահը Չինաստանում կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: