Այսօր Բեռլինում կհանդիպեն Օլանդը, Պորոշենկոն և Մերկելը
Այսօր` օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամով 19:00-ին, Բեռլինում կհանդիպեն Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելը և Պետրո Պորոշենկոն:
Գերմանական կողմը հանդիպման նախաշեմին ընդգծել է, որ Մերկելը, Օլանդը և Պորոշենկոն չեն պատրաստվում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների նոր ձևաչափ ստեղծել։
Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Ուկրաինայում իրավիճակի ներկա զարգացումը խորը մտահոգություն է առաջացնում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախատեսվում է քննարկել Դոնբասում տիրող իրավիճակի և Մինսկի փաթեթի իրագործմանը վերաբերող հարցեր են։
Նշենք, որ 3 երկրների առաջնորդների հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ։