Պուտինը, Մերկելը և Օլանդը կոչ են արել Ուկրաինայի նախագահին երկարաձգել հրադադարի ռեժիմը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները ընդգծել են Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի երկարաձգելը: