Պուտինն ու Սի Ցզինպինը սեպտեմբերին կհանդիպեն Չինաստանում
Լավրովը հայրարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը սեպտեմբերին Սյամինում կհանդիպեն: Այդ մասին գրում է TACC-ը:
«Նոր շփումներ են սպասվում, այդ թվում՝ Սյամինում, դա արդեն շատ շուտ կլինի՝ մեկ ամսից։ Մենք պատրաստվում ենք մեր առաջնորդների հերթական գագաթնաժողովին եւ հույս ունենք, որ այդ հանդիպմանը նախագահ Պուտինն ու առաջնորդ Սի Ցզինպինը կկարողանան քննարկել երկկողմանի հարաբերությունների գլխավոր հարցերը, միջազգային գործերում փոխգործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԿԺԴՀ-ի թեմային», -ասել է նա: