211652_close_icon
views-count1941 դիտում article-date 12:09 21-08-2016

Ֆիլիպինների նախագահը սպառնում է դուրս գալ ՄԱԿ-ից

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է դուրս գալ Միավորված Ազգերի կազմակերպությունից՝ ի պատասխան կազմակերպության կողմից Ֆիլիպինների ոստիկանութան հակաթմրանյութային ծրագրի շրջանակներում տեղ գտած հաճախակի սպանությունների քննադատության: Այս մասին հայտնում է Reuters-ը: Մարդու իրավունքների ոլորտի ՄԱԿ-ի փորձագետները դատապարտել են Ֆիլիպինյան իշխանությունների պայքարի մեթոդները, կոչ անելով կանխել կասկածյալների մահապատիժը, ում հանդեպ լիարժեք դատավարություն չի վարվում: Դուերտեն պատասխանել է, որ տվյալ մահերը ոչ մի առնչություն չունեն ոստիկանության հետ և կոչ է արել ՄԱԿ-ին մանրակրկիթ հետաքննություն անցկացնել, քննադատելով, որ կազմակերպությունը չի կատարում իր պարտականությունները և անհանգստանում է ինչ-որ հանցագործների «ոսկորների կույտով»: Ինչո՞ւ մենք պետք է լսենք ինչ-որ հիմարամիտների,- ասել է Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ի անդամների հասցեին՝ հեռուստաեթերում տված հարցազրույցում:

Նմանատիպ նյութեր