Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «հիմար» է անվանել
Իր արտահայտություններով արդեն հայտնի, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այս անգամ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի քննադատությանը՝ երկրում մարդու իրավունքների խախտման հետ կապված՝ վերջինիս անվանելով «հիմար»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «անառակի որդի» էր անվանել: Սակայն ավելի ուշ Դուտերտեն հրաժարվել էր իր խոսքերից: