Ֆիլիպինների նախագահը սպառնացել է «այրել ՄԱԿ-ը»
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերթական անգամ խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին, գրում է The Independent թերթը։
Վերջինս իր ելույթում սպառնացել է, որ «կայրի կառույցը»։
Ելույթի խոսքով հանդես գալով երկրի հարավում գտնվող Զամբոանգա քաղաքում՝ Դուտերտեն հայտարարել է. «Կարող եք գնալ և բողոքել ՄԱԿ-ին, բայց ես կայրեմ այն, եթե այցելեմ Ամերիկա»։
Պարբերականը նշում է, որ Դուտերտեի հերթական պոռթկումը կապված է եղել ՄԱԿ-ի պահանջի հետ, այն է՝ հետաքննել սպանությունները, որոնց մասին վերջերս խոստովանել է Ֆիլիպինների նախագահը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Դուտերտեի՝ իշխանության գլուխ գալուց հետո թմրամոլության շրջանառության դեմ պայքարի շրջանակներում երկրում սպանվել է 6000-ից ավելի մարդ։