Թուրքիայի դատախազությունը Գյուլենի համար պահանջում է 1900 տարվա ազատազրկում
Թուրքիայի գլխավոր դատախազությունը իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար պահանջել է 2 ցմահ դատապարտում և 1900 տարվա ազատազրկում, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Քրեական գործը հարուցվել է 2015 թվականի սեպտեմբերին՝ կապված Գյուլենի ֆինանսական գործունեության հետ։ Ավելի քան 2500 էջանոց զեկույցը փոխանցվել է այսօր Թուրքիայի Գերագույն քրեական դատարան։
Գործով անցնում է 111 մեղադրյալ։ Նրանց մեղադրում են նաև ֆինանսական ահաբեկչության ու իշխանությունը տապալելու փորձի մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս մտադիր չեն Գյուլենին արտահանձնել թուրքական իշխանություններին։