3619 դիտում
17:55 04-06-2014
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտվածների հարազատները 5 տարվա ազատազրկում են պահանջում
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը պնդում է, որ որդուն պետք է դատապարտեին ոչ թե 12, այլ 5 տարվա ազատազրկման: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:
Նրա խոսքով, բոլոր 6 ամբաստանյալների հարազատներն ու պաշտպաներն էլ Վերաքննիչ դատարանից պահանջում են տարանջատել տղաների գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ արարքի:
«Նրանք այս դատվճռով փորձում են հասարակության աչքին թոզ փչել, իբր ամենախիստ պատիժն են տվել: Բայց եկեք ճիշտ դատենք՝ ինչի՞ համար: Ինչպե՞ս կարող են բոլորը մահվան պատճառ դառնալ: Իսկ եթե մեղավոր չեն, ինչի՞ անմեղ տեղը դատապարտվեն: Հետեւաբար, եթե իմ տղան մի հոգու է հարվածել, թող նրան 5 տարվա ազատազրկման դատապարտեն, ոչ թե 12 տարվա: Ավելին, խոսքը միայն իմ տղային չի վերաբերվում»,- ավելացրեց Նունե Մարգարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
2961 դիտում
15:58 29-04-2014
«Հարսնաքարի գործով» դատապարտվածների հարազատները սպառնում են Բաղրամյան պողոտայում դիմել ծայրահեղ քայլերի
1322 դիտում
15:31 27-05-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտվածների փաստաբանները պահանջում են տարանջատել իրենց պաշտպանյալների գործը
4082 դիտում
14:54 16-06-2014
Նախագահականում ընդունեցին «Հարսնաքարի» գործով դատապարտվածների՝ պայթյունավտանգ իրավիճակ խոստացող հարազատներին
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր