5795 դիտում
17:17 23-11-2016
Իսպանիայի դատախազությունը Նեյմարի համար պահանջել է 2 տարվա ազատազրկում
Իսպանիայի դատախազությունը Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի համար պահանջել է 2 տարվա ազատազրկում և 10 մլն եվրո տուգանք: Ֆուտբոլիստը կասկածվում է խարդախության մեջ:
Դատախազությունը համարել է, որ հարձակվողն ու նրա հայրը` Նեյմար Դա Սիլվա Սանթոսը միտումնավոր խաբել են DIS ներդրումային ընկերությանը` «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակ: DIS-ին գործարքն իրականացնելու պահին պատկանել են Նեյմարի իրավունքների 40 տոկոսը:
Նեյմարը «Սանթոսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականին: Նախապես հայտարարվել էր, որ ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը վճարել է 57,1 մլն եվրո, սակայն հետո թիմի ղեկավարությունը խոստովանել էր, որ խաղացողի հետ լրացուցիչ ֆինանսական պայմանագրեր են եղել, իսկ Նեյմարի հայրը նշել էր, որ տրանսֆերի իրական արժեքը կազմել է մոտ 100 մլն եվրո:
Նմանատիպ նյութեր
16712 դիտում
22:05 16-02-2018
Մոսկվայի դատախազությունը Շաքրո Մոլոդոյի համար 10 տարվա ազատազրկում է պահանջել
2847 դիտում
16:39 16-08-2016
Թուրքիայի դատախազությունը Գյուլենի համար պահանջում է 1900 տարվա ազատազրկում
2588 դիտում
14:42 21-08-2015
Ադրբեջանում դատախազը Խադիջա Իսմայլովայի համար 9 տարվա ազատազրկում է պահանջել
Այս բաժնից
2917 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3448 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3247 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»