Գերմանիայի դատախազությունը Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակված անձի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Գերմանիայի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2017թ. ապրիլի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակվելու համար մեղադրվող Սերգեյ Վեներգոլդի համար: Այսօր այդ գործով կայացել է դատական նիստը:
Վեներգոլդը մեղադրվում է ինքնաշեն ռումբերի պատրաստման և դրանք թիմի ավտոբուսի կողքին պայթեցնելու մեջ: Ավտոբուսը մեկնում էր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մոնակայի»հետ հանդիպմանը:
Պայթյունի հետևանքով ավտոբուսի ապակիները փշրվել էին, իսկ պաշտպան Մարկ Բարտրան և մեկ ոստիկան վնասվածքներ էին ստացել:
Հետաքննության տվյալներով, մեղադրյալը նպատակ է ունեցել բաժնետոմսերի կուրսի տարբերության վրա գումար աշխատել:
Մասնավորապես, Վեներգոլդը 78 հազ. եվրոյով գնել էր «Բորուսիայի» բաժնետոմսեր: Նա կարող էր վաստակել մինչև 3,9 մլն եվրո՝ պայթյունից հետո ակումբի բաժնետոմսերի կտրուկ անկման արդյունքում:
Սպասվում է, որ դատավորը վճիռը կկայացնի հաջորդ շաբաթ: