Իսրայելում արտակարգ վայրէջք է կատարել Սոչիից թռչող ուղևորատար օդանավը
Իսրայելական «Israir» ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ուղևորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանում։
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, պարզվել է, Սոչիի օդանավակայանից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց օդանավի շարժիչներից մեկը սկսել է չգործել։
Օդանավում եղել է 120 ուղևոր։ Վայրէջքը բարեհաջող է կատարվել։ Տուժածներ չկան։