Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Bombardier CRJ-200 ուղևորատար օդանավը
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Ямал ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավաը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Օդանավը թռիչք է կատարել Դոմոդեդովոյից դեպի Տյումենի մարզի Բելոյարսկի քաղաք առավոտյան ժամը 11:00-ին, սակայն շուտով տեխնիկական խնդիրների պատճառով անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան:
Մոտ 2 ժամ Դոմոդեդովոյի երկնքում պտտվելուց հետո՝ օդանավաը ժամը 13:30-ին բարեհաջող վայրէջք է կատարել: Ըստ տեղեկությունների՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Օդանավակայանի մամուլի ծառայությունից չեն հայտնել օդանավաի վերադարձի պատճառը, սակայն ԶԼՄ-ները նշում են, որ պատճառը եղել են համակարգիչների աշխատանքի խափանումը: