Turkish Airlines-ի ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ТАСС –ը:
Հորդանանից Ստամբուլ ուղևորվող օդանավի անձնակազմը Եգիպտոսի օդային տարածքում հայտնել է տեխնիկական խնդիրների առկայության մասին:
Turkish Airlines ընկերության օդանավը վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայնում,- հայտնել է Եգիպտոսի մայրաքաղաքի օդանավակայանի ներկայացուցիչը:
Վայրէջքը հաջող է ընթացել, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր 94 ուղևորները այս պահին սպասում են Կահիրեի օդանավակայանում` մինչ կլուծվի տեխնիկական խնդիրը: