Հնդկաստանում ուղևորատար օդանավը ծխով լցվելու պատճառով վթարային վայրէջք է կատարել
Հնդկաստանի Մումբայ քաղաքի «Հայդարաբադ» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Air India ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, հայտնում է rosbalt.ru-ն՝ հղում անելով Mumbai Mirror-ին:
Վայրէջքից անմիջապես հետո տարհանել են օդանավի ուղևորներին և անձնակազմի անդամներին, քանի որ սրահը լցված է եղել ծխով:
Օդանավում եղել է 120 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Միջադեպից տուժածներ չկան: Նախնական տվյալներով՝ շարժիչների հետ կապված խնդիր չի եղել: