211652_close_icon
views-count5986 դիտում article-date 16:50 10-08-2016

Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչները մտադիր էին նախագահ կարգել երկրի ՌՕՈԻ գլխավոր հրամանատար Օզթյուրքին. Anadolu

Թուրքիայում ռազմական հեղաշրջման նախաձեռնողները հաջողության դեպքում մտադիր էին նախագահի պաշտոնում նշանակել այդ երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աքին Օզթյուրքին, հաղորդում է Anadolu-ն։ Թերթը, հղում անելով հետաքննության ենթադրություններին, նշում է, որ ապստամբների ծրագրերը ձախողվել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի միջամտության հետևանքով։ Բացի այդ, հետաքննությունը պարզել է, որ Աքարը կարող էր շարունակել կատարել իր պարտականությունները հեղաշրջամն հաջող ավարտի դեպքում, իսկ նրա տեղակալի պաշտոնում ծրագրված էր նշանակել գեներալ Մեհմեթ Դիշլիին։ Անձամբ Աքին Օզթյուրքը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ունեցել Հուլուս Աքարի հետ։

Նմանատիպ նյութեր