Թուրքիայում ազատ են արձակվել 758 զինվորականներ, ովքեր մեղադրվում էին իրականացված պետական հեղաշրջման մեջ
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Ստամբուլի դատարանը ազատ է արձակել 758 զինվորականների, ովքեր մեղադրվում էին Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջման մեջ։
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկվա տվյալներով ձերբակալվել է 18 044 մարդ, որոնցից 9677-ի համար արդեն սահմանված է կալանքը։
Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդիկ հեռացվել են իրենց աշխատանքից, ովքեր աշխատում էին պետական և ոչ պետական հաստատություններում։