Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցի շուրջ. Anadolu
Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հակամարտության կողմերի միջև հաշտության համապարփակ պլանի շուրջ։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն։
Համաձայնագիրը ներկայացվելու է հակամարտող կողմերին։
Գործակալությունը, հղում անելով իր իրազեկ աղբյուրին, նշում է, որ պայմանավորվածությունը տարածվելու է բոլոր շրջանների վրա, որտեղ ընդդիմության և կառավարական ուժերի միջև մարտեր են ընթանում։
Պլանի շրջանակներում առաջարկվելու է դադարեցնել մարտերը դեկտեմբերի 29-ից, ժամը 00։00-ից։ Այն, սակայն, չի վերաբերվի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին։ Իսկ հաջողության դեպքում հակամարտող կողմերը Մոսկվայի ու Անկարայի միջնորդությամբ կսկսեն հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները, որոնց կընթանան Աստանայում։