1145 դիտում
12:21 17-03-2014
Երևանում կբացվի թուրքական Anadolu լրատվական գործակալության գրասենյակ. Aksam
Երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը ծրագրել է ներկայացուցչություն բացել Երևանում: Այս մասին գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1341]Ermenihaber.am[/url] կայքը՝ հղում անելով թուրքական «Աքշամ» օրաթերթին: Վերջինս հայտնում է, որ 2013-ի դեկտեմբերին «Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության» նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի թղթապանակում եղել է այդ հարցը:
«Բայց Դավութօղլուի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «Անադոլու»-ի վերաբերյալ հարցը չի քննարկվել: Նման իրավիճակում օգնության է շտապել Թուրքիայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Kafkassam) տնօրեն Հասան Օքթայը»,- գրում է պարբերականը` պարզաբանելով, որ Օկթայը «Kafkassam»-ի գրասենյակի բացման համար ՀՀ իշխանություններին տված թույլտվությունը «Անադոլու»-ին փոխանցելու ցանկություն է հայտնել, ինչը չի առարկվել ՀՀ իշխանությունների կողմից:
Այժմ ըստ թուրքական վերոնշյալ աղբյուրի` ընթացքի են դրվել Երևանում «Անադոլու»-ի գրասենյակ բացելու նախապատրաստական աշխատանքները:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1341]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3290 դիտում
19:23 19-01-2020
Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակել թուրքական Anadolu գործակալության աշխատակիցներին
5938 դիտում
16:50 10-08-2016
Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչները մտադիր էին նախագահ կարգել երկրի ՌՕՈԻ գլխավոր հրամանատար Օզթյուրքին. Anadolu
Այս բաժնից
526 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1039 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
811 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը