Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան ժամանեց Բարսելոնա` Մեսիին հանդիպելու
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան այսօր ժամանել է Բարսելոնա, որտեղ կհանդիպի «Բարսելոնայի» խաղացողներ Լիոնել Մեսիի և Խավիեր Մասկերանոյի հետ:
Բաուսան մտադիր է նրանց հետ զրուցել և համոզել, որպեսզի վերադառնան Արգենտինայի հավաքական: Երկու ֆուտբոլիստն էլ Ամերիկայի Գավաթ-2016-ի եզրափակիչում Չիլիից կրած պարտությունից հետո հայտարարել էին հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: