Արգենտինայի նախագահը համեմատել է Մարադոնային ու Մեսիին
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին համեմատել է Դիեգո Մարադոնային «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
«Եզրափակիչ հանդիպումներում, ես թերևս խաղադաշտ կմտցնեի Մարադոնային, իսկ կիրակի օրվա խաղերին` Մեսիին», ասել է Մակրին:
Նշենք, որ 1995-2007 թվականներին Մակրին հանդիսացել է «Բոկա Հունիորս» ակումբի նախագահը, որտեղ ժամանակին հանդես է եկել Դիեգո Մարադոնան: