Ֆրանսիայում ձերբակալել են 16 տարի հետախուզման մեջ գտնվող և շեֆ խոհարարի անվան տակ թաքնվող հայտնի մաֆիոզ Էդգարդո Գրեկոյին
16 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո Ֆրանսիայում հայտնաբերվել և ձերբակալվել է հայտնի մաֆիոզ Էդգարդո Գեկոն։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ վերջինս աշխատում էր որպես շեֆ խոհարար։
Գրեկոն 2006 թվականից հետախուզման մեջ էր գտնվում 1991 թ. 2 եղբայրների սպանության և ևս մեկ հոգու նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2 մաֆիոզ խմբերի միջև առաջացած մրցակցության պատճառով։ Գրեկոյին մեղադրանք է առաջադրվել եղբայրներին ծեծի ենթարկելու միջոցով մահվան հասցնելու, նրանց մարմինները ծծմբաթթվով այրելու մեջ։ Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
63-ամյա Գրեկոն իտալական Նդրանգետա մաֆիայի անդամ է։ Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Սենտ-Էտիեն քաղաքում, որտեղ էլ բնակվում էր Պաուլո Դիմիտրիո կեղծանունով և աշխատում էր իբրև թե շեֆ խոհարար տեղի պիցցերիաներից մեկում։