211652_close_icon
views-count3835 դիտում article-date 21:18 08-08-2016

Երևանում շարունակվում է հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանման համար գումարների ապօրինի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Նախորդ շաբաթ գրանցված իրավախախտման 45 դեպքի մասով կազմվել է վարչական արձանագրություն: Միաժամանակ շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 22 արձանագրություն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր