211652_close_icon
views-count2888 դիտում article-date 18:01 08-08-2016

Մայրաքաղաքում շարունակվում են արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով համապատասխան աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են նաև համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու տարվող աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 41 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման դեպք չի արձանագրվել: Բնապահպանության վարչությունից զեկուցել են, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում շարունակվում է ծառերի և թփերի բուժումը: Զուգահեռ ընթանում են նաև կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքներ։ Հասարակական կազմակերպությունների և բնապահպանների հետ համատեղ ըստ ժամանակացույցի իրականացվում է նաև չոր և անկման վտանգ ներկայացնող ծառերի էտը: Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի աշխատանքին, լուսացույցների և ճանապարհային նշանների տեսանելիությանը, ինչպես նաև զբոսաշրջային ավտոբուսների երթևեկությանը խանգարող ծառերի ճյուղերն էտելու համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր