slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու արգելքի ուղղությամբ
211652_close_icon

Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու արգելքի ուղղությամբ

views-count2479 դիտում article-date 17:30 25-07-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ 2016» միջոցառումների եռամսյա ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց անմիջական մասնակիցն են դառնում նաև կարիքավոր ընտանիքների և հատուկ խմբերի երեխաները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ծրագրով նախանշված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ վերահսկողությունն ու դրանց պատշաճ իրականացումը: Հաշվի առնելով երեխաների և պատանիների կողմից, ամռան շոգ եղանակով պայմանավորված, արհեստական ջրավազաններում հաճախակի նկատվող լողալու դեպքերը քաղաքապետ Տարոն Մարգարյանը առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաև իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին: «Հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը կարող է վտանգել նրանց առողջությունը: Վարդավառի տոնին, անշուշտ, մեր կողմից որոշակի բացառություններ արվում են, և երեխաներին թույլատրվում է լողալ չնախատեսված լողավազաններում: Բայց այդ ժամանակ հատուկ նախապատրաստական աշխատանք է տարվում ու տարածքը հարմարեցվում է տոնական միջավայրին: Բայց մնացած բոլոր դեպքերում դա վտանգավոր է: Այդ ջրավազանների ջուրը, ինչպես նաև կառուցվածքը, նախատեսված չէ լողալու համար, ինչի մասին պետք է պարբերաբար իրազեկել ու բացատրական աշխատանքներ տանել հատկապես ծնողների շրջանում՝ հորդորելով թույլ չտալ իրենց երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության շրջանակում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ ժամանակացույցի շարունակվում են չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Բացի այդ, զեկուցվել է, որ ոռոգման ցանցի անխափան աշխատանքի կազմակերպման ուղղությամբ ևս իրականացվում է մշտական հսկողություն: Այս համատեքստում նշվել է, որ ջրի ճնշման խնդրով պայմանավորված ոռոգում չի իրականացվում Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող տարածքում: Քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակում լուծել խնդիրն ու ապահովել նաև տվյալ տարածքի լիարժեք ոռոգումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր