211652_close_icon
views-count1624 դիտում article-date 11:26 05-08-2016

Նիսսի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած խոշոր ահաբեկչության զոհերի թիվը ավելացել է մեկով. Ծանր վնասվածքներից 3 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է Ֆրանսիայի քաղաքացի Պիեռ Հաթթերմաննը, հաղորդում է Reuters-ը: Հաթթերմանի կինն ու որդին զոհվել էին տեղում, ահաբեկչության պահին, իսկ 14-ամյա դուստրը դեռ գտնվում է հիվանդանոցում: Այսպիսով, զոհերի թիվը հասավ 85-ի: Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին, որ զոհերից 38-ն օտարերկրացիներ են: Հիշեցնենք, որ Նիսսի Անգլիական փաի մոտ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության ժամանակ բեռնատարը 60-70 կմ/ժ արագությամբ ընթացել էր դեպի ամբոխը:

Նմանատիպ նյութեր