Երեկ Նյու Յորքի Մանհեթն թաղամասում գտնվող 5 հարկանի շենքում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել էր: Վնասվել էին մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը 4֊ն է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Բացի այդ, գործակալության տվյալների համաձայն, վիրավորների թիվը 74 է։ Վերջին տվյալներով, 9 մարդ անհետ կորած է համարվում։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին։