Էվերեստի վրա ձնահոսքի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Էվերեստ լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով զոհվածների թիվն 11֊ի է հասել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ներկայացուցչին։
Նա նաև շեշտել է, որ մոտ ժամերին ևս 3 զոհի հայտանբերում է սպասվում։
Նշենք, որ ավելի վաղ Էվերեստի վրա ձնահոսքի հետևանքով գրանցվել էր 9 զոհ։