Անտառային հրդեհներ՝ Չիլիում․ զոհերի թիվն ավելացել է. ֆոտոշարք
Չիլիի Վալպարաիսո քաղաքում անտառային հրդեհներ են գրանցվել, որոնց հետևանքով առաջացած զոհերի թիվը 14֊ի է հասել, տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Ըստ ԱԻ ազգաին վարչության տարածքային տնօրեն Գիլերմո Մասայի երկուշաբթի տված հայտարարության՝ հրդեհի բռնկման հիմնական պատճառի վարկածը համարվում է մարդկային գործոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հրդեհի հետևանքով տուժել էր քաղաքի 11 հատված, այն ավելի քան 850 հա ոչնչացրել, այրվել է 2 հազարից ավելի տներ, տուժել՝ 8 հազար մարդ։