ԱՄՆ-ը Գուանտանամոյի բանտում պահվող 5 թալիբների փոխանակել է պատանդ վերցված ամերիկացի զինվորի հետ
Միացյալ Նահանգների միակ զինվորականը, ով Աֆղանստանում առևանգվել էր «Թալիբան» շարժման զինյալների կողմից, 5 տարի անց ազատ է արձակվել, գրում է Reuters-ը:
Սերժանտ Բոու Բերգդալն արդեն փոխանցվել է ամերիկյան կողմին: Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորի առողջական վիճակը գնահատվում է լավ և կարողանում է ինքնուրույն քայլել:
Հաղորդվում է, որ ամերիկյան իշխանությունները Բերգդալին փոխանակել են 5 թալիբների հետ, ովքեր պահվում էին Գուանտանամո բանտում: Նրանք են՝ Աբդուլլահ Հաք Վասիֆը, Մուհամմեդ Ֆազլը, Մուհամմեդ Նորին, Մուհամմեդ Նաբին և Հայրուլլու Հայիրվուն: Փոխանակումը տեղի է ունեցել Քաթարում, սակայն կոնկրետ վայրը չի նշվում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Քաթարի իշխանությունները երաշխավորել են, որ թալիբներին հանձնելուց հետո կապահովեն ամերիկացի սերժանտի անվտանգությունը: