Կուբայի ղեկավարը ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Գուանտանամոյի իր տարածքը
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է այն մասին, որ իր երկիրը պահանջում է Միացյալ Նահանգներին վերադարձնել Գուանտանամո բազայի իր տարածքը, հաղորդում է ia Novosti-ն:
«Անհնարին կլինի Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնումը, քանի դեռ առկա է կղզու շրջափակումը և չի վերադարձվել Գուանտանամոյում Կուբայի տարածքը»մ-Ռ. Կաստրոյի խոսքերը մեջբերել է Telesur հեռուստաալիքը:
Հայտարարությունը Կաստրոն հնչեցրել է Կոստա Ռիկայում անցկացված լատինաամերիկյան և Կարիբյան պետությունների հանրության գագաթաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Հավանան վերջերս հայտարարել էին հարաբերությունները վերականգնելու մասին, իսկ այդ կապակցությամբ Հավանայում տեղի էին ունեցել առաջին միջարտգործնախարարական մակարդակով խորհրդատվությունները: