211652_close_icon
views-count2178 դիտում article-date 21:14 28-08-2015

Հայաստանի ըմբշամարտիկները պատրաստ են Լաս-Վեգասում մեկնարկող աշխարհի առաջնությանը

Վրաստանի Դուշետի մարզաառողջարանային բնակավայրից Հայաստան է վերադարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Ինչպես տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնության նախապատրաստական նախավերջին ուսումնամարզական հավաքն անցել է շատ բարձր մակարդակով: Բաղդադյանը նշել է նաև, որ օգոստոսի 30-ին կմեկնեն Լաս Վեգաս և այնտեղ էլ կանցկացնեն վերջին տասնօրյա հավաքը: Իսկ ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ: Նրանք են՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում: Այսօր էլ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամբողջական կազմ է հայտավորել օլիմպիական վարկանիշ տվող աշխարհի առաջնությունում՝ թիմում նույնիսկ ընդգրկելով բոլորովին վերջերս ավարտված երիտասարդների աշխարհի առաջնությունում աննախադեպ հաջողության հասած, բրոնզե մեդալի արժանացած, գյումրեցի գերծանր քաշային Էդգար Խաչատրյանին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հարկ է նշել, որ Էդգարը ընդամենը կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում: Էդգարից բացի թիմում տեղ են գտել հետևյալ ըմբիշները. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66 կգ՝ Միհրան Հարությունյան, 71 կգ՝ Վարշամ Բորանյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ՝ Էդուարդ Սարգսյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան:

Նմանատիպ նյութեր