Բրիտանական օդանավը շարժիչում բռնկված հրդեհի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
British Airways ավիաընկերությանը պատկանող Airbus 321 օդանավը երեկ երեկոյան ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում:
Օդանավն իրականացնում էր Բաքու-Լոնդոն չվերթը, երբ թռիչքից 11 րոպե անց օդանավի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել: Օդանավում եղել է 92 ուղևոր: