Կարապի լճում մեկնարկեց «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը. մասնակիցները ձմերուկից ստացել էին յուրօրինակ ու անհավանական պատկերներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիսի 16-ին, Կարապի լճի մերձակա տարածքում մեկնարկեց «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբել էր քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները առաջարկեցին ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները պարգևատրվեցին:
Մրցակցությունը ընթանում էր վարչական տարածքների միջև և յուրքանչյուր վարչաշրջան փորձում էր օրիգինալ գտնվել ու հնարավորինս պայքարել մրցանակի համար։
Փառատոնը ուղեկցվեց հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով:
Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար կազմակերպվեց նաև ձմերուկի հյուրասիրություն՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև խաղ-մրցույթներ:
Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվեցին :
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի