211652_close_icon
views-count3996 դիտում article-date 20:11 18-07-2014

«Ձմերուկի փառատոն»՝ Կարապի լճում

«Երևանյան ամառ- 2014» ծրագրով հուլիսի 19-ին, ժամը 18.00-ին Կարապի լճում տեղի կունենա «Ձմերուկ» փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը կհամախմբի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Միջոցառման ընթացքում ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն: Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր