Երևանի Կարապի լճում վաղը տեղի կունենա ձմերուկի փառատոն
«Երևանյան ամառ-2014» ծրագրով հուլիսի 19-ին, ժամը 18.00-ին Կարապի լճում տեղի կունենա «Ձմերուկ» փառատոնը:
Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը կհամախմբի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին:
Միջոցառման ընթացքում ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն:
Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները:
ՀՀ Երևանի քաղաքապետարան