211652_close_icon
views-count21043 դիտում article-date 23:27 18-07-2015

Կարապի լճում տեղի ունեցավ ձմերուկի երրորդ երևանյան փառատոնը. ձմերուկներ բոլոր երկրներից միացեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 18-ին Կարապի լճում տեղի ունեցավ «Երևանյան ամառ 2015»-ի հերթական մեծ միջոցառումը՝ Ձմերուկի երրորդ երևանյան փառատոնը։ Փառատոնն այս տարի էլ անցել է հազարավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի աշխույժ մասնակցությամբ։ Փառատոնի համերգային ծրագրին մասնակցել են սիրված երգիչ-երգչուհիներ, DJ-ներ, ովքեր մինչ երգելը ճանաչված հաղորդավարների ու դերասանների հետ միասին փառատոնի այցելուներին իրենց ձեռքով կտրած ձմերուկ են հյուրասիրել: Առանձին տաղավարներով էին ներկայացված Երևանի բոլոր վարչական շրջանները՝ մշակույթի տների, արհեստագործական ուսումնական հաստատոությունների սաների կարվինգի աշխատանքներով, ֆուրշետի կազմակերպման ընկերություններ, որոնք ներկայացրել են տոնական սեղանները ձևավորելու համար ձմերուկից պատրաստվող լավագույն օրինակները։ Մարդաշատ էին նաև փառատոնի մրցույթ-խաղերը, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են թանկարժեք նվերներով՝ անհրաժեշտ պարագաներով մարզական պայուսակներ, հանգստյան ուղեգրերով և այլն: Փառատոնին այցելել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հետևել է միջոցառման ընթացքին ու զրուցել փառատոնին մասնակից քաղաքացիների հետ: Նշենք, որ Կարապի լճում «Երևանյան ամառ 2015»-ի հաջորդ միջոցառումը «Երևանյան կինոերեկո»-ն է՝ Ոսկե ծիրան միջազգային 12-րդ կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրությունով։ Իսկ մինչ այդ «Երևանյան ամառ 2015»-ի մի շարք այլ՝ մշակութային ու մարզական միջոցառումներ են անցկացվելու Երևանի տարբեր հատվածներում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր