Ռուսաստանը Ил-76 ինքնաթիռի միջոցով 28 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Սիրիա
Ռուսաստանը 28 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել Սիրիային: Այս մասին հայտնում է RBC-ն:
Սիրիական Դեր Զոր քաղաքի ավելի քան 200 բնակիչները, որոնք ներկա պահին շրջափակման մեջ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, հումանիտար օգնություն են ստացել, որը ռուսական Ил-76 ինքնաթիռից ցած է նետվել երկնքից: