211652_close_icon
views-count1685 դիտում article-date 10:55 28-08-2015

Լիբիայի ափերին ներգաղթյալներով 2 նավ է խորտակվել. կա 200-ից ավելի զոհ

Լիբիայի փրկարարները շարունակում են ափերի մոտ խորտակված նավերում գտնվող ներգաղթյալների որոնողական աշխատանքները, հայտնում է BBC-ն: Ըստ տեղեկությունների՝ առաջին նավում եղել է 50 մարդ, իսկ երկրորդում՝ մոտ 400: Տեղաբնակներից մեկը պատմել է, որ նավերի վրա եղել են Սիրիայի, Բանգլադեշի և աֆրիկյան երկրների քաղաքացիներ: Փրկարարները մինչ այժմ դուրս են բերել 200 մահացած մարդու մարմին, 40 դի հայտնաբերվել է կիսախորտակված փայտե նավակի մեջ, 160-ը՝ ծովի մակերեսին: Փրկվել է շուրջ 110 մարդ:

Նմանատիպ նյութեր