Թուրքիայի ափերին անօրինական միգրանտների տեղափոխող նավ է շրջվել. կան զոհեր
Էգեյան ծովի թուրքական հատվածում, Այվաջիք նավահանգստային քաղաքի մոտ, անօրինական միգրանտների տեղափոխող նավ է շրջվել, որում եղել է 50 միգրանտ, հաղորդում է Ria Novosti-ն:
Նավի շրջվելու հետևանքով մահացել է 12 մարդ: Միգրանտներին նավակը պետք է տեղափոխեր հունական Լեսբոս կղզի: Թուրքիայի առափնյա ծառայությունը փրկել է 25 հոգու:
Նշեն, որ Իտալիան և Հունաստանը մնում են փախստականների համար հիմնական տարանցիկ երկրները: