Ամերիկայի Գավաթ-2016. Արգենտինայի հավաքականը Մեսիի հետ նորից չկարողացավ տիտղոս նվաճել. տեսանյութ
Արգենտինայի հավաքականը հերթական անգամ չկարողացավ իր առաջատար Լիոնել Մեսիի գլխավորությամբ նվաճել խոշոր մրցաշարի հաղթողի տիտղոսը:
2014-ին արգենտինացիները աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեցին Գերմանիային, 2015-ին` Ամերիկայի Գավաթի եզրափակիչում պարտվեցին Չիլիին:
Պատկերը մեկը-մեկին կրկնվեց ԱՄՆ-ում կայացած 2016թ. Ամերիկայի Գավաթում: Եզրափակիչում նորից հանդիպեցին Չիլիի և Արգենտինայի հավաքականները, նորից հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, նորից հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար անցկացվեց և նորից ավելի դիպուկ գտնվեցին չիլիացիները
Չիլիացիները 2-րդ անգամ անընդմեջ են դառնում մրցաշարի հաղթող: Ուշագրավ է, որ ամբողջ մրցաշարը գերազանց անցկացրած Լիոնել Մեսին հետխաղյա 11մ. հարվածաշարում չկարողացավ իրացնել իր հարվածը:
[b]Ամերիկայի Գավաթ, եզրափակիչ
[/b]
Արգենտինա - Չիլի՝ 0:0
11 մետրանոցներով՝ 2:4