211652_close_icon
views-count4236 դիտում article-date 08:21 01-07-2015

Ամերիկայի Գավաթ. Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում ոչնչացրեց Պարագվային. տեսանյութ

2015թ. Ամերիկայի Գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը պարզապես ջախջախեց Պարագվայի հավաքականին` 6:1: Պարագվայցիները այս մրցաշարում դեռ ոչ մի պարտություն չէին կրել, քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի հավաքականին, խմբային փուլում ոչ-ոքի էին խաղացել հենց արգենտինացիների հետ, թեպետ պարտվում էին 0:2 հաշվով: Այս խաղի առաջին խաղակեսում էլ Արգենտինայի հավաքականը առջևում էր 2:0 հաշվով, սակայն փոխարինման դուրս եկած Լուկաս Բարիոսը կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1: Երկրորդ խաղակեսում սպասվում էր, որ պարագվայցիները նորից կփորձեն ճակատամարտ տալ արգենտինացիներին: Սակայն արգենտինացիները, կարծես հիշելով, թե ինչպես պարագվայցիների հետ խաղում մի անգամ ձեռքից բաց թողեցին հաղթանակը, այս անգամ որոշեցին նման բան թույլ չտալ, չթուլացնել զգոնությունը ու գոլերի տարափ տեղացին մրցակցի դարպասին: Երկրորդ խաղակեսում Արգենտինայի հավաքականը չորս անգամ գրավեց մրցակցի դարպասը` դուբլի հեղինակ դարձավ Դի Մարիան, մեկական գոլ խփեցին Ագուերոն և Իգուաինը: Ընդ որում, վերջինս աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց վայրկյաններ հետո: Արգենտինայի հավաքականը հաղթեց 6:1 հաշվով և եզրափակիչում կխաղա տանտերերի` Չիլիի հավաքականի հետ, որն այս մրցաշարը նույնպես առանց պարտության անցավ: Խաղը կկայանա հուլիսին 5-ին` Երևանի ժամանակով կեսգիշերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր